Քույրական գործ
13.02.2024 2026-01-13 8:57Քույրական գործ
<<Քույրական գործ>>-ի մասնագետն աշխատում է որպես՝
- ընդհանուր պրակտիկայի բուժքույր,
- թերապիայում քույրական գործ իրականացնող բուժքույր,
- մանկաբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր,
- վիրաբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր,
- մանկաբարձությունում և գինեկոլոգիայում քույրական գործ իրականացնող բուժքույր,
- վարակիչ հիվանդություններում քույրական գործ իրականացնող բուժքույր,
- նյարդաբանությունում քույրական գործ իրականացնող բուժքույր,
- հոգեբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր,
- մաշկային և սեռավարակ հիվանդություններում քույրական գործ իրականացնող բուժքույր,
- քիթ, կոկորդ, ականջի հիվանդություններում քույրական գործ իրականացնող բուժքույր,
- ակնաբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր,
- վերակնդանացման և ինտենսիվ թերապիայում քույրական գործ իրականացնող բուժքույր,
- վերականգնողական և ավանդական բժշկությունում քույրական գործ իրականացնող բուժքույր:
Բուժքրոջ պարտականությունների մեջ մտնում է ոչ միայն հիվանդների խնամքը: Առողջապահության այլ մասնագետների հետ միասին բուժքույրը պահպանում է բնակչության առողջությունը, լուծում հիվանդությունների կանխարգելման հետ կապված խնդիրներ: Բուժքրոջ բնավորության կարևոր գծերը պետք է լինեն մարդասիրությունն ու գթությունը: Սա մասնագիտություն է, որը դեռ երկար ժամանակ կմնա արդիական։
<<Հայբուսակ>> Համալսարանի Բազային Քոլեջի միջին մասնագիտական <<Քույրական գործ>> մասնագիտութան հիմնական կրթական ծրագրի իրկանացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ ժամկետները՝
- միջնակարգ կրթության հիմքով՝ 3 տարի
- հիմնական կրթության հիմքով ՝ 4 տարի

