Ատմամնատեխնիկական գործ
13.02.2024 2026-01-13 8:57Ատմամնատեխնիկական գործ
<<Ատամնատեխնիկական գործ>>-ի մասնագետն աշխատում է որպես՝
- անշարժ պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ,
- շարժական պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ,
- բյուգելյան պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ,
- դիմածնոտային պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ,
- օրթոդոնտիկ ատամներ պատրաստող ատամնատեխնիկ,
- ձուլման և զոդման տեխնոլոգիական աշխատանքներ իրականացնող ատամնատեխնիկ։
Ատամնատեխնիկը ատամնատեխնիկական լաբորատորիայի աշխատակից է, որը պատրաստում է ատամնային պրոթեզներ, իմպլանտներ, օրթոդոնտիկ և դիմածնոտային ապարատներ: Ատամնատեխնիկի մասնագիտությունը շնորհիվ ձեռքի աշխատանքի առկայության ինչ-որ բանով հիշեցնում է ոսկերչի աշխատանքը: Քանի որ բնակչության ատամնաբուժական ծառայությունների պահանջարկը աճում է, ատամնատեխնիկի մասնագիտությունը այժմ շատ պահանջված է: Ատամնատեխնիկը աշխատում է մասնավոր և պետական կլինիկաներում, ատամնաբուժական լաբորատորիաներում:
<<Հայբուսակ>> Համալսարանի Բազային Քոլեջի <<Ատամնատեխնիկական գործ>> մասնագիտության հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ ժամկետները՝
- միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի
- հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի

